Արևմուտքի գործուն քայլերը պետք է կանխեն պատերազմը Լեռնային Ղարաբաղում․ FP

Արևմուտքի գործուն քայլերը պետք է կանխեն պատերազմը Լեռնային Ղարաբաղում․ FP

Փետրվարից ի վեր ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանը թուլացել է, իսկ նրա կարողությունները նվազել են: Առանց զորեղ մրցավարության՝ Բաքուն շարժվում է իր հարցերը ուժով լուծելու ուղղությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ այդ  հարցերը դրված են բանակցությունների սեղանին:

Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակող գործողություններին։

Հոդվածում անդրադարձ է կատարվել ադրբեջանի կողմից կազմակերպված բնապահպանական բեմադրությանը, սատկած աղավնին օդում ճոճող մուշտակով «բնապահպան» կնոջը, որն ակնհայտ բեմադրություն է և ոչ մի կապ չունի շրջակա միջավայրի պաշտպանության հետ։

«Խաղաղության տանող երկու զուգահեռ ճանապարհները, որոնցից մեկն առաջարկում է Եվրոպական միությանը, իսկ մյուսը՝  Մոսկվան, նպատակ ունեն դեէսկալացնել իրավիճակը և լուծել վիճելի հարցերը խաղաղությամբ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Սակայն Ադրբեջանի գերակա ռազմական հզորությունը և բնական ռեսուրսների հարստությունը նրան հնարավորություն են տվել ձեռքերին ազատություն տալ և զարգացնել ռազմական հաջողությունները տեղում․ Սեպտեմբերի 12-ին այն հարձակում ձեռնարկեց Հայաստանի տարածքի վրա՝ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև խաղաղ բանակցություններից երկու շաբաթ անց»,-նշվում է հոդվածում։ 

Ըստ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի հետ ինտեգրացիան առանց անվտանգության իրական երաշխիքների հեքիաթ են համարում, որը հղի է էթնիկ զտումների ու ցեղասպանության լուրջ վտանգով։

«Այս տոքսիկ մթնոլորտում նոր էսկալացիան ոչ միայն հնարավոր է, այլև ամեն կերպ ուրվագծվում է Ադրբեջանի ամենօրյա գործողությունների և վարած քաղաքականության մեջ»,-ասվում է հոդվածում։

Հոդվածագիրը նշում է, որ Արևմտյան ճամբարում միայն ԱՄՆ-ը է, որ իր կշռով կարողանում է զսպիչ գործոն լինել պատերազմի վերսկսվելը թույլ չտալու համար։

«Վաշինգտոնը պետք է գործի «վերահսկողի» նման՝ դիվանագիտական ջանքերը պահելով հունի մեջ։ Դա նշանակում է օգտագործել այնպիսի գործիքներ, որոնք ներառում են Բաքվին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության դադարեցումը: Միացյալ Նահանգները 2002-ից մինչև 2020 թվականը 164 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին անվտանգության ապահովման համար՝ առանց հիմնական պայմանների բավարար վերահսկողության, օրինակ՝ երաշխավորելու, որ այն Ադրբեջանի կողմից չի օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»,-ասվում է հոդվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում