Հայաստանյան լաբորատորիայի բժշկական բացառիկ լուծումները
Նմանատիպ
Պատերազմի մասնակից 50-ից ավելի տղաներին երկրորդ կյանքի հնարավորություն են տվել «Հայբրիդ» լաբորատորիայում ստեղծվող տիտանե պրոթեզները։
Այս լաբորատորիան Հայաստանում զարգացնում է 3D և արդեն նաև 4D բժշկություն. տեղում ստեղծվում են իմպլանտներ, հոդային գլխիկներ ու պրոթեզներ՝ վերջույթները կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային և գանգուղեղային խնդիրներ ունեցողների համար։
«Հայբրիդ» լաբորատորիայի համահիմնադիրներից մեկը Կարեն Կարապետյանն է։ Պատերազմից հետո, երբ պրոթեզավորման կարիք ունեցող տղաներն ավելանում էին, Կարենի մասնագիտական մեծ փորձն օգնեց մեկ տեղում հավաքել ոլորտի լավագույն մասնագետներին։ Վերապատրաստվեցին, ձեռք բերեցին եվրոպական նորարար սարքավորումներ և սկսեցին աշխատել։
«Հայբրիդ» լաբորատորիայի գործըկերն Ակբա բանկն է, որը մեծ ներդրում ունեցավ նաև, որ համավարակի սահմանափակումների ընթացքում սարքավորումները ճիշտ ժամանակին հասնեն Հայաստան։
«Արդեն 10 տարուց ավելի է աշխատում ենք Ակբա բանկի հետ, հաջողություններում մեզ օգնել է: Մեր բանկը հավատարիմ գործընկերն է եղել մեզ համար, միասին կարողացել ենք շատ ձեռքբերումներ ունենալ: Այժմ նպատակ ունենք աշխարհ դուրս գալ ու «Made in Armenia»-ն ներկայացնել»,- նշում է «Հայբրիդ» լաբորատորիայի համահիմնադիրներից Կարեն Կարապետյանը:
«Հայբրիդ» լաբորատորիայում ստեղծվում են միջազգային ստանդարտներին համապատասխան լուծումներ, որոնք մրցունակ են ամբողջ աշխարհում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում