ՊԵԿ հայտարարությունը ՀՀ մուտք գործած բեռնատար տրանսպորտային միջոցների վերաբերյալ
Նմանատիպ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի անցակետով Հայաստան է մուտք գործել շուրջ 3500 բեռնատար տրանսպորտային միջոց, որն ավելի քան 94 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
2021 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ը նշված անցակետով Հայաստան մուտք է գործել շուրջ 1800 բեռնատար տրանսպորտային միջոց։
Միաժամանակ, Գոգավան-Պրիվոլնոյեի անցակետով 2022 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ը Հայաստան մուտք է գործել շուրջ 1290 բեռնատար տրանսպորտային միջոց, որը շուրջ յոթ անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (2021 թվականին՝ շուրջ 190)։
Մաքսային անցակետերը գործում են բնականոն ռեժիմով։ Մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները թույլ են տալիս սահմանված ընթացակարգերով և հավուր պատշաճի իրականացնել տրանսպորտային միջոցների հոսքերի սպասարկումը։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտե
Հետևեք մեզ նաև Telegram-ում