Իրանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն ավարտվել է

Իրանում Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն ավարտվել է 33 ընտրատարածքների 14.323 ընտրատեղամասերում: Այս մասին տեղեկացնում է իրանական պաշտոնական «IRNA» գործակալությունը:

Ընդհանուր առմամբ՝ 130 թեկնածուներ մասնակցել են ընտրությունների այս երկրորդ փուլին՝ լրացնելու համար 290 պատգամավորական մանդատներից թափուր մնացած 65 տեղերը:

Ներքին գործերի նախարարության պաշտոնյաների փոխանցմամբ՝ 1500 ընտրատեղամասերում ձայների հաշվումը կատարվում է ավտոմատ կերպով՝ առանց պատասխանատու անձանց միջամտության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում