Մագնուս Կարլսենը` արագ շախմատի աշխարհի չեմպիոն

Մագնուս Կարլսենը`  արագ շախմատի աշխարհի չեմպիոն

Նորվեգացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենը Ալմաթիում անցկացված արագ շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը՝ 13 հնարավորից վաստակելով 10․0 միավոր:

Առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք գրանցեցին Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը, ովքեր 8․0-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 25-րդ եւ 40-րդ տեղերը:

Հայկ Մարտիրոսյանը 41-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 46-րդը, Սամվել Տեր-Սահակյանը` 59-րդը, Շանթ Սարգսյանը` 66-րդը, Մամիկոն Ղարիբյանը` 70-րդը, Տիգրան Լ. Պետրոսյանը` 90-րդը, Ռոբերտ Հովհաննիսյանը` 95-րդը, Տիգրան Հարությունյանը` 126-րդը:

Առաջնությանը մասնակցում էր 178 շախմատիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում