Սև ծովում ռուսական հրթիռակիրները բերվել են լիակատար պատրաստության վիճակի. Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել
29/12/2022 14:29
Նմանատիպ
Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում, բացառությամբ արևմտյանի։
Ինչպես պարզաբանել է ուկրաինական «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը՝ ռուսական զորքերը Սև ծովում մարտական հերթապահության են դուրս բերել երկու հրթիռակիր ռազմանավ։
CNN-ի փոխանցմամբ՝ արդեն կեսօրից հետո հրթիռային հարվածներ են հասցվել Կիևին, Խարկովին և Լվովին։
Ամերիկյան լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ռուսական հրթիռակոծումից հետո Լվովի 90 տոկոսը հոսանքազրկված է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնականը հայտարարել է, որ այսօր ռուսական զինուժը 120 հրթիռ է բաց թողել Ուկրաինայի բնակավայրերի ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում