Ադրբեջանցի սպան մահացել է լոգանք ընդունելիս

Ադրբեջանի զինված ուժերում ծառայության մեջ գտնվող սպան դժբախտ պատահարի հետևանքով մահացել է:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ գիշերը՝ ադրբեջանական Զիր բնակավայրում տեղակայված զինվորական ավանում:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ ավագ լեյտենանտ Զաուր Խուդիևը (1978) լոգանք ընդունելիս դիպչել է էլեկտրական հոսանքին, ինչի արդյունքում տեղում մահացել է: Հարուցվել է քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:

Դեռևս չի հաղորդվում, թե հատկապես ինչ հանգամանքներում է սպան հոսանքահարվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում