ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը իր կարեկցությունն է հայտնել երեկվա դեպքի կապակցությամբ
Նմանատիպ
Նախօրեին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ տեղի ունեցեծ միջադեպի հետևանով տուժածների բարեկամներին և հարազատներին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է իր խորը կարեկցանքը:
«Տուժածներին ցանկանում ենք առողջության արագ վերկանգնում և բարեկեցություն կյանքում»,- մասնավորապես ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակուն տեղի է ունեցել գազով լցված փուչիկների պայթյուն, ինչի արդյունքում տարբեր աստիչանի վնասվածքներ և այրվածքներ են ստացել շուրջ 150 մարդ:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ այսօր ժամը 14.30-ի դրությամբ հոսպիտալացված 154 քաղաքացիներից 80-ը դեռևս գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 74-ը դուրս են գրվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում