«Լիդիան Արմենիան» 2022-ին վճարել է 1 մլն․ 143 հազար դոլար հարկ
30/12/2022 12:05
Նմանատիպ
«Լիդիան Արմենիան» ամփոփել է ավարտվող տարին և ներկայացրել 2022թ-ին հողի վարձակալության դիմաց կատարած վճարումները։
2022թ.-ին 3 համայնքներին (Ջերմուկ/Գնդեվազ, Գորայք, Վայք/Սարավան) ընկերության կողմից վճարվող հողի վարձակալության ընդհանուր գումարը կազմել է 446 782 896 ՀՀ դրամ կամ ավելի քան 1 մլն․ 143 հազար ԱՄՆ դոլար:
Ըստ համայնքների՝ պատկերը հետևյալն է․
Ջերմուկ/Գնդեվազ – 195 949 236 ՀՀ դրամ
Գորայք – 121 845 480 ՀՀ դրամ
Վայք/Սարավան – 128 988 180 ՀՀ դրամ
2008թ-ից ի վեր՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը համայնքային բյուջեներ հողի վարձակալության դիմաց վճարել է ավելի քան 9 մլն․ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում