2022-ին Ռուսաստանի ամենահարուստ քաղաքացիները կորցրել են 93 միլիարդ դոլար
30/12/2022 13:00
Նմանատիպ
2022թ-ը բիզմեսի և համաշխարհային տնտեսության համար բարդ տարի էր։ Ուկրաինայում սկսված պատերազմի հետևանքները էական հարված հասցրին բոլոր ֆինանսական շուկաներին։
Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներն էլ իրենց հերթին խոշոր ֆինանսական կորուստերի պատճառ դարձան ռուս օլիգարխների համար։
Bloomberg-ի հաշվարկներով՝ Ռուսաստանի ամենահարուստ քաղաքացիներն ընթացիկ տարում Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով կորցրել են մոտ 92,6 միլիարդ դոլար։
Միայն փետրվարին ամենահարուստ ռուսների համախառն կարողությունը նվազել է 46,6 միլիարդ դոլարով, արևմտյան երկրների կողմից հակառուսական պատժամիջոցների ներդրումից հետո նրանք կորցրել են ևս 47 միլիադ դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում