Բարգավաճական թեկնածուի համար գումա՞ր են բաժանում
Նմանատիպ
Գոհար Վեզիրյանի պաշտոնական կայքէջը ահազանգում է, որ ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի համար Կադաստրի շենքի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում այս պահին 10 հազարական դրամ են բաժանում:
Հայտարարությունում նշված է.
«Գոհար Վեզիրյանը ահազանգել է դատախազության թեժ գիծ եւ Կորյուն Փիլոյանին հայտնել է, որ Էրեբունի փողոցի վրա գտնվող Կադաստրի շենքի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում այս պահին 10 հազարական դրամ են բաժանում ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի համար»:
Նշենք, որ թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրվել են` «Ժառանգություն» կուսակցությունից Անահիտ Բախշյանը, ՀՅԴ-ական Կառլեն Գեւորգյանը, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, անկուսակցական Ռոբերտ Մասումյանը, ում աջակցում է ՕԵԿ-ը, նաեւ` ինքնառաջադրված անկուսակցական Գոհար Վեզիրյանն ու Տիգրան Տեր-Պետրոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում