Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» ֆուտբոլիստ

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» ֆուտբոլիստ

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբը հայտարարել է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխման մասին։

«Սա ավելին է, քան պատմությունը։ Այս տեղափոխությունը ոգեշնչելու է ոչ միայն մեր ակումբին` նվաճելու նոր հորիզոններ, այլև ոգեշնչելու է մեր լիգային, ազգին և ապագա սերունդներին` երիտասարդ աղջիկների ու տղաների` դառնալու լավագույնը իրենց տեսակում։ Բարի գալուստ, Կրիշտիանու, քո նոր տուն»,-ասված է ակումբի պաշտոնական հրապարակման մեջ։

37 ամյա Ռոնալդուն հանդես կգա լեգենդար 7 համարի մարզաշապիկով։ Անցնող տարվա նոյեմբերից Ռոնալդուն ազատ գործակալ է և չունի ակումբային գրանցում։

Նշենք, որ «Ալ Նասրը» Ոսկե գնդակի 5-ակի դափնեկրի խելահեղ կարիերայի 5-րդ ակումն է։

Տարբեր աղբյուրներ նշում են, որ պայմանագիրը կնքվել է 2 տարի ժամկետով, սակայն պաշտոնական մանրամասներ, այդ թվում պայմանագրի ֆինանսական կողմի վերաբերյալ, դեռևս չեն հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում