ԿԸՀ նախագահը մեկնաբանել է թանաքների վաղաժամ ցնդելու դեպքերը
Նմանատիպ
Այսօր առավոտվանից մի շարք քաղաքացիներ ահազանգել են, որ ժամանակավոր կնիքները դնելու համար տրամադրված թանաքի սրվակը վաղաժամ ցնդում է` ստեղծելով խնդիրներ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` թանաքի սրվակն օրգտագործելուց առաջ անհրաժեշտ է այն թափ տալ:
Այս միջադեպը մեկնաբանել է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ այն ընտրատեղամասերում, որտեղ նման դեպք է գրանցվել, կնիքի օգտագործման կարգը չի պահպանվել. «Կնիքը պետք է թափահարեին, նոր դրոշմեին: Նման ահազանգեր եղել են մի քանի տեղամասերից, արդեն պարզաբանվել է օգտագործման կարգի ամբողջ մեխանիզմը: Կան առաջին հավաստիացնող զանգերը, որ ամեն ինչ շտկվել է», -ասել է Տ.Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում ընթանում են Խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում են համամասնական ընտրակարգով առաջադրված 8 կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Հայաստանի Դեմոկրատական», «Հայաստանի Կոմունիստական», «Միավորված հայեր» կուսակցություններն ու կուսակցությունների մեկ դաշինք` ՀԱԿ: Մեծամասնական ընտրակարգով կպայքարի պատգամավորի 138 թեկնածու: Ընտրատեսամասերը կփակվեն 20.00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում