Ոստիկանությունը ճշտում է ԲՀԿ-ական թեկնածուի օգտիկ կաշառք բաժանելու մասին տեղեկատվությունը
06/05/2012 11:50
Նմանատիպ
Ոստիկանության Էրեբունու բաժնում ընդունվել և գրանցվել է Գոհար Վեզիրյանի կողմից արված հայտարարությունը` կապված թիվ 12 ընտրատարածքում պատգամավորության ԲՀԿ-ական թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:
Ոստիկանության կողմից ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ` պարզելու տեղեկության հավաստիությունը:
Հիշեցնենք, որ Գոհար Վեզիրյանի պաշտոնական կայքէջն ահազանգել է, որ ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի համար Կադաստրի շենքի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում 10 հազարական դրամ են բաժանել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում