Ր.Հովհաննիսյանը քվեարկել է հանուն մեր ամբողջական ժառանգության

Թիվ 10 ընտրատարածքի 06 ընտրատեղամասում տեղակայված թիվ 157 դպրոցում իր քաղաքացիական պարտքը կատարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգության» առաջնորդն ասել է, որ ինքն իր ընտրությունը կատարել է՝ հանուն մեր ամբողջական ժառանգության, հանուն մեր անցյալի և ապագայի:

«Ես հավատում եմ մեր երկրին ու քաղաքացուն, ընտրությունների վերաբերյալ մենք մեր գնահատականը կտանք վաղը, իսկ մինչ այդ վստահ եմ, որ վաղը բոլորս միասին ապրելու ենք միանգամայն նոր Հայաստանում: «Ժառանգության» միակ դաշնակիցը Հայաստանի ժողովուրդն է, և մենք միասին կկազմենք մեծամասնություն»,- ընդգծել է Ր.Հովհաննիսյանը:

Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք իրենց կուսակցությունն արդեն արձանագրել է ընտրախախտումներ, թե ոչ, Ր.Հովհաննսիյանը կրկին շեշտել է, որ վաղը երեկոյան ինքը հանդես կգա համալիր հայտարարությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում