Ս.Սարգսյան. «Քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար» (տեսանյութ)
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում, որը տեղակայված է Ս.Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում: Նախագահն ընտրատեղամաս էր եկել առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և դստեր ուղեկցությամբ:
«Քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար, իսկ թե ինչ եմ մտածում, պարզ է. ուզում եմ այսօր, վաղը և մյուս օրը ամեն ինչ հանդարտ, խաղաղ, ամեն ինչ մեր օրենքներով ընթանա: Կարծում եմ` առաջընթացի գրավականը սրա մեջ է»,-հայտարարեց ՀՀ Նախագահը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին, որ հնարավորություն են ընձեռել քաղաքական ուժերին` իրենց տեսակետները հանրությանը ներկայացնելու համար:
Պատասխանելով արտասահմանյան լրատվամիջոցների հարցին, թե ի՞նչ խնդիրներ է առաջ քաշելու ՀՀԿ-ն` ընտրվելուց հետո, ՀՀ նախագահն ասաց. «Երբ լինենք խորհրդարանում, այն ժամանակ խնդիրներ կառաջադրենք»: