Ամանորյա հրավառություն․ Ինչպես են դիմավորել 2023-ն աշխարհում

Ամանորյա հրավառություն․ Ինչպես են դիմավորել 2023-ն աշխարհում

2022-ի ամանորյա տոնակատարություններն աշխարհում բավականին զուսպ էին․ պատճառը կորոնավիրուսի Օմիկրոն շտամն էր, որը ստիպել էր շատ երկրների խստացնել սահմանափակումները և հանրային միջոցառումները։ 2023թ-ին առաջին անգամ, կարծես, վերջին 2 տարվա ընթացքում covid 19-ը այլևս գերակտուալ չի համաշխարհային օրակարգում։

Times.am-ն առաջարկում է լուսանկարների միջոցով տեսնել, թե ինչպես են մարդիկ դիմավորել 2023թ-ը աշխարհի տարբեր ծայրերում։

Ռիո դե Ժանեյրոյում նոր տարին դիմավորում են լողափինԼոնդոնի Բիգ Բենը՝ լուսավորված հրավառության լույսերով ուղիղ կեսգիշերին 

Փարիզում մարդիկ վայելում են լուսա-ձայնային շոուն՝ արտացոլված Հաղթական կամարի վրա

Անձրևից թրջված, սակայն երջանիկ ժպիտով 2023-ը դիմավորելիս․ Նյու Յորք, Թայմ Սքուեր

Բրանդենբուրգյան դարպասների մոտ 2023-ը դիմավորում են համբույրով․ Բեռլին

Հավերժական քաղաքը թևակոխում է 2023 թվական․ Հռոմ, Կոլիզեում

Եվ նորից Փարիզ․ 2023-ը Հաղթական կամարի վրա

Անգլիայի Ալենդեյլ քաղաքում անցկացվող Allendale Tar Barrel ամենամյա փառատոնը։ Ամանորյա գիշերվա ավանդույթի համաձայն դիմակավորված տղամարդիկ քաղաքով տեղափոխում են վառվող վիսկիի տակառներ, որոնք օգտագործվում են կեսգիշերին ծիսական խարույկ վառելու համար

Քաղաքը հրավառությունների մեջ․ Մյունխեն, ԳերմանիաԱմանորյա տրամադրություն Մադրիդում, ԻսպանիաԼազերային-լուսային շոու Վիլնյուսի գլխավոր հրապարակում, Լիտվա

Ամանորյա հրավառությամբ լուսավորված հազարամյա Ակրոպոլիսը․ Աթենք, Հունաստան

Ուկրաինացի կանայք նշում են 2023-ի գալուստը Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարի դիմաց՝ պարետային ժամին

Հրավառություն աշխարհի ամենաբարձրահարկ շենքի՝ Բուրջ Խալիֆայի վրա․ Դուբայ, ԱՄԷ

Ամանորյա ժամերգություն․ Նայրոբի, Քենիա

Չինական Ուհան քաղաքում մարդիկ փուչիկներ են բաց թողնում երկինք․ այստեղ 2019թ-ի նոյեմբերին գրանցվեց Covid 19-ով վարակվելու առաջին դեպքը

Սիդնեյում 2023-ը դիմավորել են ավելի վաղ, քան երկրագնդի մեծամասնությունում․ Ավստրալիա

Հետևեք մեզ նաև Telegram-ում