«Ժառանգությունը» պահանջում է սովորական թանաք օգտագործել
Նմանատիպ
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի հայտարարությունը դրոշմակնիքների թանաքների ժամանակից շուտ անհետացման կապակցությամբ.
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը առավոտից ահազանգներ է ստանում ընտրատեղամասերից՝ ընտրած քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքների՝ օրենքով սահմանված ժամկետից շուտ, իսկ ավելի ստույգ՝ մի քանի րոպեի ընթացքում անհետանալու մասին: Այս ահազանգերը փոխանցվել են ԿԸՀ, որը պարզաբանել է, որ պատճառը թանաքամանների չթափահարելն է եւ հրահանգել է հանձնաժողովներին այսուհետ դրոշմակնքելուց առաջ թափահարել դրանք: Սակայն ՏԸՀ-ների Ժառանգության տեղերով նշանակված անդամներից եւ ընտրություններին մասնակցած քաղաքացիներից 10:30-ի դրությամբ շարունակում են ահազանգեր ստացվել, որ նույն խնդիրը դեռ մնում է չլուծված, թեեւ թափահարելուց հետո թանաքը դրոշմակնքված անձնագրերից անհետանում է մեկ ժամվա ընթացքում:
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը պահանջում է որ ստեղծված իրավիճակում, երբ օրենքի պահանջի կատարումը դարձել է անհնարին, միակ լուծումը ցնդող թանաքների անհապաղ փոխարինումն է սովորական թանաքներով: Այլապես կրկնակի քվեարկության կանխումը, որի ապահովմանն է միտված օրենքի՝ անձնագրերի վերջին էջը դրոշմակնքելուն վերաբերող համապատասխան դրույթը, անհամեմատ կբարդանա, ինչը կստվերի ընտրությունների օրինականությունը:
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում