Ընտրախախտումների մասին լուրերը չեն հաստատվում: Օպերատորին չեն առևանգել

1in.am գործակալությունը տեղեկացրել էր, որ Գյումրիում «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում նկարահանումներ իրականացնելու ժամանակ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը, օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետև առևանգել նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին:

Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը հերքեց տեղեկատվությունը՝ նշելով, որ նման բան չկա, տվյալ անձնավորությունը թողել է իր տեսախցիկը և գնացել է. «Առևանգում չկա, նման բան չկա ընդհանրապես»,- 1in.am-ին ասել է Կարեն Բաբակեխյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում