Լ.Տեր-Պետրոսյան. «Քվեարկել եմ լավ Հայաստանի համար, սպասում եմ պայծառ Հայաստանին»

Այսօր 9/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարու է եկել նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` կնոջ, հարսի և թոռների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանը մոտ 5 րոպե մնացել է քվեարկության համար նախատեսված խցիկում: Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանելիս նա նշել է, որ «շատ երկար էր մտածում», այդ պատճառով էլ այդքան մնացել է քվեախցիկի ներսում:
«Խոսելու եմ 30 վայրկյան. 5 րոպեն շատ է ինձ համար: Քվեարկել եմ լավ Հայաստանի համար, սպասում եմ պայծառ Հայաստանին»:
Լրագրողների այն հարցին, թե ինչ գնահատական կտաք արդեն ահագնացող ընտրախախտումներին, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ դեռ տեղյակ չէ այդ մասին. «Ես դեռ ոչ մի բանի մասին տեղյակ չեմ, կգնամ շտաբ, այնուհետև` միասնական շտաբ, այնտեղ կտեղեկանամ, բայց կարծիք բնականաբար այսօր չեմ հայտնի: Անկախ ընտրությունների արդյունքներից, այն ընդունելի կլինի, եթե ընտրություններն անցկացվեն արդար և թափանցիկ»:
ՀԱԿ առաջնորդը նաև ասել է, որ իր առողջական վիճակը փայլուն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում