ԿԸՀ իրավաբանական վարչության պետ. «Մինչև մայիսի 5-ը ստացվել է ընդհանուր թվով 103 դիմում-բողոք»
Նմանատիպ
Այսօր ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը ներկայացրել է մինչև քվերակության օրը ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
«Ինչ վերաբերում է մինչև քվերակության նախորդ օրը ստացված դիմում բողոքներին, տեղեկատվական բնույթ պարունակող դիմումներին և գրություններին է, հայտնեմ, որ փետրվարի 24-ից մինչ մայիսի 5-ը ստացվել է ընդհանուր թվով 103 դիմում-բողոք, որոնցից 79-ը ներկայացվել է մեկ անձի՝ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի կողմից: Սույն քաղաքացին ներկայացրել է երկու դիմում, դրան կից թղթակցություններ, առաջինը՝ բաղկացած 129 դիմում-բողոք վերնագիր կրող շարադրանքից և երկորորդը՝ նույն վերնագիրը կրող թվով 258 փաստաթուղթ: Բոլոր դիմումներն ունեին նույն վերնագիրը հավասար ընտրական իրավունքի խախտման մասին: Ստացվում է, որ պրն. Թորոսյանը սահմանել էր իր կողմից նախորդ տարիներին ներկայացված դիմումների նոր ռեկորդ՝ 464: Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, ընդամենը մի փոքր տեղեկատվություն 2007-2008 ընտրությունների վերաբերյալ. այսպես, 2007 թվականին համապետական ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն ստացել է ընդհանուր առմամբ 76 դիմում-բողոք, որոնցից 11-ը ներկայացվել է Թորոսյանի կողմից: 2008-ի ընտրություններին դիմումների ընդհանուր թիվը եղել է 112, որոնցից 71-ը քաղաքացի Թորոսյանի կողմից: Դիմում-բողոքները վերաբերել են հիմնականում նաընտրական քարոզչության սահմանված կարգին, իսկ դրանց գերակշիռ մասը՝ պաստառները սահմանաված կարգոով փակցված չլինելու կամ որոշ տեղերում փակցված լինելու թույլտվության հետ կապված:
ԿԸՀ-ն բոլոր դիմումներով իրականացրել է վարչական վարույթ և կայացրել համապատասխան որոշումներ:
ԱԺ ընտրություններին համամասնական կարգով մասնակցող կուսկացություններից և դաշինքներից ստացվել է ընդհանուր առմամաբ 5 դիմում և 10 գրություն, որոնցով պարզաբանում է պահանջվել, կամ էլ դրանք տեղեկատվական բնույթի դիմումներ են եղել: Մեծամասնական ընտրակարգով պատգամավորների կողմից ԿԸՀ է ներկայացվել 8 դիմում-բողոք, իսկ պատգամավորների լիազոր ներկայացուցիչներից՝ 4 դիմում-բողոք: Կայացվել են համապատասխան որոշումներ և ԿԸՀ-ի կայացրած վարչական ակտերից վիճարկվել է ընդամենը մեկը, որը վերաբերում էր ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման նախապատրաստական հիմնական միջոցառումների ժամանակացույցին», – նշել է Նունե Հովհաննիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում