-1.9 C
Yerevan

Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դրվի. Ջոն Բոլթոն

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 2023թ.-ին պետք է կասկածի տակ դրվի Ռուսաստանի նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը The Telegraph պարբերականում հրապարակած իր հոդվածում:

«Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու ապշեցուցիչ որոշում են կայացրել, սակայն Ռուսաստանի առևտրային և ռազմական գործընկերները դեռևս չեն լքել նրան կարիքի պահին, այդ թվում, ցավոք, Թուրքիան, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դնել 2023 թվականին, եթե նախագահ Էրդողանը (հավանաբար, կեղծիքի միջոցով) վերընտրվի», – գրել է Բոլթոնը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականի կարծիքով, առաջիկա ամիսներին Արևմուտքի միասնությունն ու վճռականությունը փորձության կենթարկվեն։ Ըստ Բոլթոնի՝ եթե առաջիկա 12 ամիսների ընթացքում Վաշինգտոնը և Լոնդոնը չկարողանան ոտքի կանգնեցնել Ուկրաինան, ապա դրա բացասական հետևանքները կզգան ներկայիս ռազմաճակատից շատ ավելի հեռու:

«Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և այլ երկրների հետ կապված ամեն ինչ սխալ ուղով կընթանա, եթե նրանք չտեսնեն Կիևի բացահայտ հաղթանակը, ապա դա կհամարեն Արևմուտքի թուլության վկայություն, որը նրանք չեն վարանի օգտագործել: Մինչ Թեհրանի և Փհենյանի միջուկային հավակնությունները հսկայական վտանգ են ներկայացնում, և մինչ Չինաստանի սպառնալիքին դիմակայելը Արևմուտքի հիմնական մարտահրավերն է լինելու այս դարում, Ուկրաինայի ճակատագրի հրատապությունը չի կարելի անտեսել», – գրել է Բոլթոնը:

Թրամփի նախկին խորհրդականը նաև կանխատեսել է, որ Ռուսաստանի դեմ սահմանափակումները կարող են խստանալ, սակայն միևնույն ժամանակ, ըստ նրա, Ուկրաինայում հակամարտության երկարաձգումը կնպաստի Արևմուտքում դժգոհության աճին։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...