20000 € մրցանակ լավագույն գաղափարների իրագործման համար. Թումո լաբերում մեկնարկել է նոր ծրագիր
Նմանատիպ
Թումո լաբերում մեկնարկում է 12 շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր՝ կենտրոնացած EdTech-ի, GreenTech-ի և HealthTech-ի վրա:
Ծրագիրը ձեռնարկատիրության ոլորտում մրցունակ գաղափարներն իրականություն դարձնելու հնարավորություն է ընձեռում։
Կընտրվի 18 թիմ, որոնք վերապատրաստում կանցնեն ու կստանան աջակցություն` իրենց գաղափարները մշակելու և դրանք գործարկման կենսունակ ստարտափների վերածելու համար:
Եզրափակիչ հասած մինչև 6 մասնակից կստանա մրցանակ 2000 եվրոյի չափով և կմասնակցի pitching մրցույթի:
Մինչև 3 հաղթող կստանա նախնական ներդրում` 20 000 եվրոյի չափով, ինչպես նաև ինկուբացիոն, ֆոնդհայթայթման աջակցություն և մենթորություն:
Յուրաքանչյուր հաղթողի համար սահմանված է 20 000 եվրո մրցանակ։ Կարող է լինել 1, 2 կամ 3 հաղթող՝ կախված թիմերի որակից:
Թումո լաբերը ակտիվորեն կաջակցեն հաղթող թիմերին․ սկզբնական 12-շաբաթյա ժամանակահատվածից հետո 3-6 ամսվա ընթացքում նրանք կաջակցեն թիմերին՝ գտնելու նախնական օգտվողներ իրենց առաջարկած լուծման համար:
Թումո լաբերը կտրամադրեն համապարփակ աջակցություն՝ սկսած բիզնես մոդելի մշակումից մինչև ստարտափերի խթանումն ու ներդրումների աղբյուրներ գտնելը:
Ովքե՞ր կարող է դիմել
Դիմել կարող են 18 տարեկանից բարձր անձինք:
Դիմողները պետք է պատրաստ լինեն 12 շաբաթվա ընթացքում շաբաթական 10-15 ժամ տրամադրել ծրագրին:
Կարելի է դիմել ինչպես անհատապես, այնպես էլ թիմով։ Անհատապես դիմած մասնակիցներին ծրագրի կազմակերպիչները նախնական գաղափարների մշակման ժամանակ կօգնեն թիմ գտնելու և միավորվելու հարցում։
Դիմող անհատները կամ թիմերից գոնե 1 հոգի պետք է լինեն ՀՀ բնակիչ և քաղաքացի։
Ծրագրի օրակարգը ներառում է՝
Գաղափարների մշակման միջոցառում (48 ժամ). Մասնակցելու են մինչև 60 մարդ՝ բաժանված 18 թիմի:
12-շաբաթյա նախնական ինկուբացիոն ծրագիր. լավագույն 6 թիմերը կստանան 2000 եվրո և ինկուբացիոն աջակցություն:
Նախնական ինկուբացիոն ծրագրի ավարտին 3 հաղթողները կստանան 20․000 եվրո նախնական ներդրում և շարունակական աջակցություն:
Դիմելու գործընթացը
Մրցույթին մասնակցելու համար դիմելու ընթցակարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում