20000 € մրցանակ լավագույն գաղափարների իրագործման համար. Թումո լաբերում մեկնարկել է նոր ծրագիր

20000 € մրցանակ լավագույն գաղափարների իրագործման համար. Թումո լաբերում մեկնարկել է նոր ծրագիր

Թումո լաբերում մեկնարկում է 12 շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր՝ կենտրոնացած EdTech-ի, GreenTech-ի և HealthTech-ի վրա:

Ծրագիրը ձեռնարկատիրության ոլորտում մրցունակ գաղափարներն իրականություն դարձնելու հնարավորություն է ընձեռում։

Կընտրվի 18 թիմ, որոնք վերապատրաստում կանցնեն ու կստանան աջակցություն` իրենց գաղափարները մշակելու և դրանք գործարկման կենսունակ ստարտափների վերածելու համար:

Եզրափակիչ հասած մինչև 6 մասնակից կստանա մրցանակ 2000 եվրոյի չափով և կմասնակցի pitching մրցույթի:

Մինչև 3 հաղթող կստանա նախնական ներդրում` 20 000 եվրոյի չափով, ինչպես նաև ինկուբացիոն,  ֆոնդհայթայթման աջակցություն և մենթորություն:

Յուրաքանչյուր հաղթողի համար սահմանված է 20 000 եվրո մրցանակ։ Կարող է լինել 1, 2 կամ 3 հաղթող՝ կախված թիմերի որակից:

Թումո լաբերը ակտիվորեն կաջակցեն հաղթող թիմերին․ սկզբնական 12-շաբաթյա ժամանակահատվածից հետո 3-6 ամսվա ընթացքում նրանք կաջակցեն թիմերին՝ գտնելու նախնական օգտվողներ իրենց առաջարկած լուծման համար:

Թումո լաբերը կտրամադրեն համապարփակ աջակցություն՝ սկսած բիզնես մոդելի մշակումից մինչև ստարտափերի խթանումն ու ներդրումների աղբյուրներ գտնելը:

Ովքե՞ր կարող է դիմել

Դիմել կարող են 18 տարեկանից բարձր անձինք:

Դիմողները պետք է  պատրաստ լինեն 12 շաբաթվա ընթացքում շաբաթական 10-15 ժամ տրամադրել ծրագրին:

Կարելի է դիմել ինչպես անհատապես, այնպես էլ թիմով։ Անհատապես դիմած մասնակիցներին ծրագրի կազմակերպիչները նախնական գաղափարների մշակման ժամանակ կօգնեն թիմ գտնելու և միավորվելու հարցում։

Դիմող անհատները կամ թիմերից գոնե 1 հոգի պետք է լինեն ՀՀ բնակիչ և քաղաքացի։

Ծրագրի օրակարգը ներառում է՝

Գաղափարների մշակման միջոցառում (48 ժամ). Մասնակցելու են մինչև 60 մարդ՝ բաժանված 18 թիմի:

12-շաբաթյա նախնական ինկուբացիոն ծրագիր. լավագույն 6 թիմերը կստանան 2000 եվրո և ինկուբացիոն աջակցություն:

Նախնական ինկուբացիոն ծրագրի ավարտին 3 հաղթողները կստանան 20․000 եվրո նախնական ներդրում և շարունակական աջակցություն:

Դիմելու գործընթացը

Մրցույթին մասնակցելու համար դիմելու ընթցակարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում