Ռ.Քոչարյանը քվեարկել է ծրագրերի համար
Նմանատիպ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր քվեարկել է Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/03 ընտրատեղամասում: Նա իր պարքը կատարելու եկել էր կնոջ և թոռնիկների ուղեկցությամբ: Հանրապետության երկրորդ նախագահի տրամադրությունը բարձր էր, նա նույնիսկ կատակել է. «Ակնոցներս դնեմ, որ հանկարծ սխալ չքվեարկեմ»:
Լրագրողների այն հարցին, թե ում օգտին է քվեարկել, Ռ.Քոչարյաինը չի պատասխանել՝ նշելով. «Քվեարկել եմ ծրագրերի համար»:
Այն հարցին, թե կվերադառնա արդյոք ակտիվ քաղաքականություն, թե ոչ, Ռ»Քոչարյանը պատասխան հարց է տվել. «Իսկ դուք ուզում ե՞ք»:
ՀՀ երկրորդ նախագահը նաև հայտնել է, որ դեռևս որոշում չի կայացրել քաղաքականություն վերադառնալու մասին, իսկ այն մասին, թե արդյոք կմասնակցի վերջինս 2013 թվականի նախագահական ընտրություններին, ըստ նրա՝ դեռևս վաղ է խոսելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում