ժամը 14:00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 35,54 տոկոսը
Նմանատիպ
ԱԺ ընտրությունների համամասնական ընտրակարգով քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 896 հազար 568 ընտրող կամ ընտրողների 35,54 տոկոսը: Այդ մասին այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ասել է ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:
Երևանում մասնակցել է 270 հազար 609 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 33,25 տոկոսը:
Արագածոտնի մարզում ընտրություններին մասնակցել է 47 հազար 572 ընտրող կամ ընտրողների 41, 87 տոկոսը,
Արարատի մարզում` 86 հազար 160 ընտրող կամ 40, 56 տոկոսը,
Արմավիրի մարզում` 65 հազար 818 կամ 29, 57 տոկոսը,
Գեղարքունիքի մարզում` 71 հազար 9 կամ 38,10 տոկոսը,
Լոռու մարզում` 79 հազար 999 կամ 33,84 տոկոսը,
Կոտայքի մարզում`89 հազար 321 կամ 38,58 տոկոսը,
Շիրակի մարզում` 73 հազար 479 կամ ընտրողների 32,13 տոկոս,
Սյունիքի մարզում` 53 հազար 606 ընտրող կամ ընտրողների 44,07 տոկոսը,
Վայոց ձորի մազրում` 18 հազար 468 ընտրող կամ ընտրողների 38,98 տոկոսը,
Տավուշի մարզում` 40 հազար 527 ընտրող կամ ընտրողների 37,38 տոկոսը: