Ընդհանուր իրավասության դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 9 հայցադիմում

ՀՀ դատական դեպարտամենից տեղեկացնում են, որ 2012թ. մայիսի 6-ին, ժամը 08:00-ից մինչև 15:00-ը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 9 հայցադիմում:

Ներկայացնում ենք տվյալներ` ըստ դատարանների.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 5 հայցադիմում:

Նշված ժամանակահատվածում ստացված հայցադիմումներով դեռևս դատական ակտեր չեն կայացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում