2022թ-ի ամենադիտված 10 ֆիլմերը
Նմանատիպ
Համաշխարհային կինոինդուստրիան կորոնավիրուսային համավարակի պատճառով լուրջ հարված ստացավ՝ ունենալով ֆինանսական ահռելի կորուստներ։ Այդուհանդերձ, 2022թ-ին նկարահանված ֆիլմերի համաշխարհային հասույթը սկսել է դրական դինամիկա դրսևորել՝ հասնելով 2008թ-ի մակարդակին։ Համեմատության համար նշենք, որ 2017-19թթ-ին համաշխարհային կինոարտադրության տարեկան հասույթը կազմել է տարեկան շուրջ 40 մլրդ․ դոլար, իսկ 2022թ-ին այն կազմել է ընդամենը 25․8 մլրդ․ դոլար, ինչը 38%-ով ավելի է 2021թ-ի արդյունքից։
Պետք է նաև նշել, որ համաշխարհային կինոարտադրության ամենաթանկարժեք նմուշները շարունակում են թողարկվել բացառապես ԱՄՆ-ում։
Ստորև ներկայացնում ենք 2022թ-ին ամենաշատ եկամուտ ունեցած ֆիլմերի տասնյակը․
1․ «Լավագույն հրաձիգը․ Մեվրիկ»
Երկիր – ԱՄՆ
Հասույթը՝ 1.488.732.821$
Ռեժիսոր՝ Ջոզեֆ Կոսինսկի
Հոլիվուդյան էքշն ժանրի երբեք չծերացող աստղը՝ Թոմ Քրուզը գլխավոր դերում է. 170 մլն․ դոլար բյուջեով ֆիլմը պետք է էկրան բարձրանար ավելի վաղ, սակայն տեխնիկական, ֆինանսական ու բազում այլ պատճառներով ֆիլմի պրեմիերան կայացավ միայն 2022թ-ի մայիսին և ընդամենը 6 ամսում կարողացավ գեներացնել շուրջ 1.5 մլրդ. դոլար եկամուտ՝ դառնալով 2022թ-ի ամենաեկամտաբեր ֆիլմը։
2․ «Ավատար 2․ Ջրի ուղին»
Երկիր՝ ԱՄՆ
Հասույթ՝ 1,193,157,914$
Ռեժիսոր՝ Ջեյմս Քեմերոն
Աշխարհահռչակ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հանրահայտ ֆիլմի երկար սպասված 2-րդ մասը վստահաբար կգլխավորեր 2022թ-ի ամենաեկամտաբեր ֆիլմերի տասնյակը, եթե դրա պրեմիերան լիներ ոչ թե տարեվերջին՝ դեկտեմբերի կեսերին, այլ ավելի վաղ։ Փաստացի 15 օրում ֆիլմը ֆենոմենալ եկամտաբերություն է դրսևորել՝ ունենալով շուրջ 1․2 մլրդ․ դոլար հասույթ։ Սակայն ընթացիկ տեմպերը թույլ են տալիս կանխատեսել, ֆիլմն իր արդյունավետությամբ չի կարողանա գերազանցել «Ավատար»-ի 1-ին մասին, որը համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ եկամուտը գեներացրած կինոարտադրանքը (2.9 մլրդ․ դոլար)։
3․ «Յուրյան դարաշրջանի աշխարհ»․ Գերիշխում
Երկիր՝ ԱՄՆ
Հասույթ՝ 1․001․978․080$
Ռեժիսոր՝ Քոլին Թրեվորոու
185 մլն․ դոլար բյուջեով ֆիլմը, որը կորուսյալ աշխարհի մասին ֆիլմաշարի 6-րդ կինոժապավենն է 1993թ-ից, բավականին լավ հասույթ է ապահովել։ Կարևոր է նաև նշել, որ հանդիսատեսի կողմից այն ամենացածր ռեյտինգն ունի «Յուրյան Դարաշրջանի զբոսագի» և «Յուրյան դարաշրջանի աշխարհը» ֆիլմաշարերի մեջ։
4․ Դոկտոր Սթրենջը խելագարության մուլտիտիեզերքում
Երկիր՝ ԱՄՆ
Հասույթ՝ 955․775․804 $
Ռեժիսոր՝ Սեմ Ռեյմի
Ֆիլմը գեներացրել է գրեթե 1 մլրդ․ դոլարի եկամուտ, ինչն ավելի լավ արդյունք է Մարվելի վերջին շարքի ֆիլմերի համար, բացառությամբ «Մարդ Սարդը․ չկա ճանապարհ դեպի տուն» ֆիլմի։
5․ Մինյոններ․ Գռուի վերելքը
Երկիր՝ ԱՄՆ
Հասույթ՝ 939․628․210 $
Ռեժիսոր՝ Քայլ Բարդա
Ֆրանշիզայի հինգերորդ ֆիլմը քիչ է հետ մնում շարքի նախորդ ֆիլմերի եկամուտից, ինչը կարելի է շատ լավ արդյունք համարել ներկայիս միջավայրում: 80 միլիոն դոլար բյուջեով նկարահանված մուլտֆիլմը հավաքել է գրեթե մեկ միլիարդ դոլար վարձույթից:
6․ Սև Հովազը․ Հավերժ Վականդա
Երկիր՝ ԱՄՆ
Հասույթ՝ 810․268․513 $
Ռեժիսոր՝ Ռայան Քուգլեր
Խորհրդավոր Վականդայի և նրա հզոր պաշտպանի մասին երկրորդ ֆիլմը չկարողացավ կրկնել 2018թ-ին նկարահանված ֆիիլմի առաջին մասին ֆինանսական հաջողությունը, սակայն ընդհանուր առմամբ ֆիլմը բավականին դրական է ընդունվել թե՛ քննադատների, թե՛ հեռուստադիտողների կողմից։
7․Բեթմեն
Երկիր՝ ԱՄՆ
Հասույթ՝ 770․836․163$
Ռեժիսոր՝ Մեթ Ռիվս
Սա Ռոբերտ Պատինսոնի և Զոի Կրավիցի մասնակցությամբ Բեթմենի պատմության ևս մեկ էկրանավորում է, որը, ի վերջո, պետք է վերածվի տրիոլոգիայի:
8․ Թոր․ Սեր և ամպրոպ
Երկիր՝ ԱՄՆ
Հասույթ՝ 760,928,081$
Ռեժիսոր՝ Տաիկա Վայիտիտի
Marvel Cinematic Universe-ի երրորդ ֆիլմը Թոփ 10-ում և չորրորդ ֆիլմը Թորի և նրա ընկերների մասին։ «Թոր․ Սեր և ամպրոպը» փոքր-ինչ զիջում էր Թորի մասին 2017 թվականի ֆիլմին, բայց գերազանցել է երկու առաջին ֆիլմերի հասույթը։
9․ «Ջրային դարպասների կամուրջը»
Երկիր՝ Չինաստան
Հասույթ՝ 626․571․697$
Ռեժիսորներ՝ Հարկ Ցուի, Կաիգե Չեն
Թոփ 10-ի առաջին չինական ֆիլմը միայն 8-րդ տեղում է՝ ի տարբերություն 2020-ի և 2021-ի, երբ նրանք առաջին եռյակում էին։ «Ջրային դարպասների կամուրջը», որը հայտնի է նաև որպես «Ճակատամարտ Չանջին լճի մոտ II», շարունակությունն է «Ճակատամարտ Չանջին լճի մոտ» ֆիլմի, որն անցյալ տարի զբաղեցրեց վարկանիշի երկրորդ հորիզոնականը:
10․ Լուսնի մարդը
Երկիր՝ Չինաստան
Հասույթ՝ 460․237․662 $
Ռեժիսոր՝ Չի Յու Ժանգ
Եվս մեկ չինական ֆիլմ դրամարկղային տասնյակում. Իհարկե, ինչպես «Ջրային դարպասների կամուրջի» դեպքում՝ ամբողջովին չինական դրամարկղի արդյունքում է գեներացրել իր հասույթը: «Լուսնի մարդը» կատակերգություն է թափթփված ինժեների մասին, ով մենակ է մնում լուսնային կայանում և պետք է փրկի Երկիրը մեծ աստերոիդի բախման հետևանքներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում