Բանակցություններ այս պահին համարյա չկան, և դա խնդիրներից մեկն է․ Ռուբեն Վարդանյան

Բանակցություններ այս պահին համարյա չկան, և դա խնդիրներից մեկն է․ Ռուբեն Վարդանյան

Մենք արդեն օգտագործում ենք վառելիքի ու ապրանքների պահուստային ֆոնդը, բարդագույն իրավիճակ է։

Այս մասին տեսակապով News.am-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ մեկնաբանելով շրջափակման 24-րդ օրվա դրությամբ Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը։

Պատասխանելով հարցին, թե որքան ժամանակ կբավականացնեն եղած պաշարները՝ Վարդանյանը նշել է․

«Մենք կդիմանանք, ուղղակի մի հարց է ունենալ նման կյանք և ունենալ մրգեր, բանջարեղեն․ էնպես չի, որ մենք սովից մահանալու ենք, բայց պայմանները, որում ապրում են մարդիկ, շատ ծանր են։ Այս ամենը կարող է երկար տևել և մենք դրան պատրաստվում ենք»։

Խոսելով խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններից՝ Ռուբեն Վարդանյանն ասել է․

«Բանակցություններ համարյա չկան, և դա խնդիրներից մեկն է․ ադրբեջանի կողմից ներկայացված պահանջներին մենք պատասխանել ենք և հայտարարել ենք, որ պատրաստ ենք ընդունել համաշխարհային լավագույն էքսպերտներին, ասել ենք, որ դրանում խնդիր չենք տեսնում, սակայն արձագանք չկա նրանց կողմից։ Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ բանակցություններ չեն վարվում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում