Դորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն վերջերս հայտարարել էր, որ Մյունխենի «Բավարիան» թուլացնում է իրենց թիմին` գնելով ուժեղ ֆուտբոլիստների: Վատցկեն նաև խոստացել էր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռքբերումներով չզիջել մյունխենցիներին:
«Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը մեկնաբանել է Վատցկեի նման հայտարարությունը:
«Վատցկեի խոսքերը ոչ միանշանակ ընկալվեցին: «Բավարիայի» երկրպագուները համամիտ չեն, իսկ շատ այլ թիմերի երկրպագուներ պատրաստ են ստորագրել այդ հայտարարության տակ: Ինքս միշտ գիտակցել եմ` «Բավարիան» անխնա հարված կտա «Բորուսսիայի» հաջողություններին: Դորտմունդցիները լավ կանեն, եթե «Բավարիայի» հետ տարաձայնություն չունենան»,-Կանի խոսքերը մեջբերել են գերմանական պարբերականները: