«Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ զիջեց «Չելսիին» Անգլիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպման ժամանակ (0:1):
Այսպիսով, «Սիթին» չկարողացավ տնային հանդիպման ժամանակ գոլ խփել 2010 թվականի նոյեմբերի 13-ից ի վեր առաջին անգամ։ Այն ժամանակ թիմը ոչ-ոքի (0:0) էր ավարտել հանդիպումը «Բիրմինգհեմի» դեմ։
Մինչև այս հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» տնային արդյունավետ հանդիպումների թիվը 61 էր։