Գ.Նուշիկյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է թոռնուհու ուղեկցությամբ (տեսանյութ)

Թիվ 10 ընտրատարածքի ԱԺ պատգամավորության թեկնածու Գարեգին Նուշիկյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց`  ընտրություններին մասնակցելով 10/28 ընտրատեղամասում: Պատգամավորի թեկնածուն քվեարկության էր եկել իր թոռնուհու հետ:
Ընտրություն կատարելուց հետո Գարեգին Նուշիկյանը պատասխանեց լրագրողների հարցերին` նշելով, որ տոնական տրամադրությամբ է ժամանել ընտրատեղամաս. «Մենք ունենք վստահված անձեր, ովքեր աչալուրջ հետևելու են ողջ ընթացքին: Կարծում եմ, որ ընտրախախտումներ չեն լինի: Համենայնդեպս` ես այդպիսի ակնկալիքներ ունեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում