Yerevan
18
+23°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ռոնալդուի որակազրկման վերաբերյալ որոշումը պարզ կդառնա չորեքշաբթի

Ռոնալդուի որակազրկման վերաբերյալ որոշումը պարզ կդառնա չորեքշաբթի

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն չորեքշաբթի օրը ժողով կանցկացնի անցած տուրի մրցավարների կայացրած որոշումները քննարկելու համար: Այս մասին գրում է «Defensacentral.com»-ը:

Ժողովի քննարկման գլխավոր թեման լինելու է 22-րդ տուրի «Ատլետիկ Բիլբաո»-«Ռեալ Մադրիդ» (1-1) հանդիպման ընթացքում մադրիդյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռացումը: Վերջինս կարմիր քարտ էր ստացել մրցակցին հարվածելու համար:

Նշվում է, որ Ռոնալդուն կարող է որակազրկվել 4 խաղով, ինչը նշանակում է, որ պորտուգալացին ստիպված կլինի բաց թողնել առաջնության «Վիլյալռեալի» և «Խետաֆեի», ինչպես նաև «Ատլետիկոյի» դեմ կայանալիք գավաթային 2 խաղերը:

Եթե պատիժը խիստ չլինի, նա բաց կթողնի միայն առաջնության հաջորդ հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում