Հունվարի 5-ը լուսանկարներով

Հունվարի 5-ը լուսանկարներով

Պատմություն դարձավ 2023թ-ի 5-րդ օրը։ Մոլորակի 8 միլիարդ մարդկանցից յուրաքանչյուրն այն ապրեց յուրովի՝ հիշարժան կամ սովորական օրվա պես։

Times.am-ը ներկայացնում է լուսանկարներ, որոնք պատմում են երեկ՝ հունվարի 5-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին։


Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը արժանանում է ծափահարությունների Լոնդոնի տեխնոլոգիական համալսարանում ելույթ ունենալուց հետո:
Լուսանկարիչ՝ Ջասթին Թալլիս

Դյուշոն-Սուպերբանիեր, Ֆրանսիա․ Մարդիկ սահում են ձյան կղզու վրա․  Լուսանկարիչ՝ Չարլի Տրիբալլո

Հարբին, Չինաստան ․Երեխաները խաղում են  սառույցի և ձյան 39-րդ միջազգային փառատոնի բացման արարողության ժամանակ։
Լուսանկարիչ՝ Հեկտոր Ռետամալ

Սիդնեյ, Ավստրալիա․ Էլվիսին նմանակողը՝ արտացոլված Էլվիս էքսպրես գնացքի պատուհանում։ Parkes Elvis փառատոնի հարյուրավոր մասնակիցներ գնացք կբարձրանան, որպեսզի 450 կմ ճանապարհ գնան դեպի կենտրոնական արևմուտք։
Լուսանկարը՝ Անադոլու գործակալություն

Լոնդոն, Մեծ Բրիտանիա. Երկաթուղու աշխատողները գործադուլ են անում․ կայարանի մոտ պիկետի են դուրս եկել։
Լուսանկարը՝՝ Հենրի Նիկոլս

Էլի, Մեծ Բրիտանիա․ Գնացքները Քեմբրիջշիրում կանգնած են, որովհետև Ասլեֆի արհմիության գնացքների մեքենավարները գործադուլ են անում աշխատավարձի և կենսաթոշակների շուրջ երկարատև վեճի պատճառով (նախորդ լուսանկարի շարունակությունը)։
Լուսանկարը՝ Ջո ԳիդենսՖրանսիացի Չարլի Հերբստը գործողության մեջ է 2023 թվականի Փարիզ-Դակար մրցաշարի 5-րդ փուլում․
Լուսանկարը՝ Ֆլորենտ Գուդեն
Կուսկո, Պերու․ Հուարո քաղաքի բնակիչները փակել են Կուսկո-Պունո մայրուղին հակակառավարական ցույցի ժամանակ: Պերուի նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականի, նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյի ազատ արձակման և արտահերթ ընտրությունների պահանջով վերսկսվել են զանգվածային բողոքի ցույցերը։
Լուսանկարը՝ Ալդաիր Մեխիա

Վաշինգտոն, ԱՄՆ․ Սեփական կուսակցության կողմից 6 անգամ մերժված Ներկայացուցիչների պալատի հանրապետական առաջնորդ Քևին Մաքքարթին զրուցում է Ջեորգիայից ընտրված հանրապետական ներկայացուցիչ Մարջորի Թեյլոր Գրինի հետ:
Լուսանկարը՝ Շոն Թյու

Իսպանացի տորիադոր Անտոնիո Ֆերերան շրջում է ռինգով կեսօրվա Մանիզալես տոնավաճառումիր առաջին ցլամարտից հետո։
Լուսանկարը՝ Ջոն Ջայրո

Տոկիո, Ճապոնիա․ Սուշի ռեստորանի աշխատակցի ձեռքում է աճուրդի հանված 212 կգ կշռող կապույտ թունաձկան կտրված պոչը։  Toyosu շուկայում նոր տարվա առաջին աճուրդից հետո: Սուշի Գինզա Օնոդերա ռեստորանները շահագործող ընկերության նախագահ Յուկիտակա Յամագուչին թունաձուկը գնել է գրեթե 257,000 եվրոյով (36 մլն ճապոնական իեն):
Լուսանկարը՝ Ֆրանկ Ռոբիկոն
Տրինիդադ, ԱՄՆ․ Անձնակազմն աշխատում է Կալիֆորնիայի Հումբոլդտ շրջանում մայրուղու վրա բազմաթիվ ընկած ծառերը մաքրելու ուղղությամբ: Նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմը ձմեռային փոթորիկներից առաջ արտակարգ դրություն է հայտարարել։
Լուսանկարը՝ EPA/EFE

Բոգոռոդիչնե, Ուկրաինա․ Շինարարները բարձրանում են Դոնեցկի շրջանի ավերված եկեղեցու տանիք։
Լուսանկարը՝ Դիմիտար Դիլկոֆ

Հեյլ, Սաուդյան Արաբիա․ Ուղտերը քայլում են անապատի ավազաթմբերի երկայնքով։
Լուսանկարը՝ Ֆրանկ Ֆայֆ

Սանտյագո, Չիլի․ Տեղացիները մասնակցում են չինական լապտերների փառատոնին։
Լուսանկարը՝ Մաթիաս Բասուալդո

Հետևեք մեզ նաև Telegram-ում