Հայտնի են «Gallup International»-ի կատարած էքզիթ-փոլի նախնական տվյալները
06/05/2012 20:38
Նմանատիպ
«Gallup International» կազմակերպության անցկացրած էքզիթ-փոլի նախնական տվյալներով` 18:00-ի դրությամբ, ՀՀԿ-ն ստացել է ընտրողների ձայների 44,44 տոկոսը, ԲՀԿ-ն 28,81%, ՀԱԿ-ը` 6,33%, ՕԵԿ-ը` 6,16%, «Ժառանգությունը»` 5,92% և ՀՅԴ-ն` 5,18%:
Մյուս կուսակցությունները 5 տոկոսի շեմը չեն հաղթահարել: ՀԿԿ-ը ստացել է ընտրողների 2,2 տոկոսի, ՀԴԿ-ն 0,51, իսկ ՄՀԿ-ն` 0,45 տոկոսի ձայներ:
Հարցումն իրականացվել է 131 ընտրատեղամասերում և հարցվել է 20000 մարդ: Հարցումից հրաժարվողների թիվը կազմել է 40 տոկոս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում