Ոչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին․ Ռուբեն Վարդանյան
Նմանատիպ
Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում: Բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով:
Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Արցախի Հանրապետության Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը: Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել:Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը:
Սիրելի՛ արցախցիներ, շնորհավոր Սուրբ Ծնունդ:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ»,-գրել է Վարդանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում