2022թ-ի ամենառեյտինգային 10 սերիալները
Նմանատիպ
2022թ-ին էկրան բարձրացան բազմաթիվ որակյալ սերիալներ։ Դրանց մի մասը հայտնություն էր, մյուսները արդեն հայտնի սերիալների երկար սպասված շարունակություն էին։ Times.am-ը ներկայացնում է տարբեր վարկածներով անցած տարվա լավագույն սերիալների տասնյակը։
10․ Տարանջատում․ 1-ին եթերաշրջան
Սա հայտնություն սերիալ է, որ վստահաբար դեռ շատ սանդղակներ է գլխավորելու․ Այն անսովոր ու յուրօրինակ սյուրռեալիստական գլուխգործոց է, որը լի է առեղծվածներով և թերագնահատված դերասանների բարձրակարգ խաղով։
9․ Անդոր․ 1-ին եթերաշրջան
«Աստղային պատերազմների» և Դիսնեյի դարաշրջանում կարող է թվալ, թե Անդորի նման սերիալները տեղ չունեն։ Մինչդեռ այս սերիալի շնորհիվ մենք անսպասելիորեն ստացանք ֆաշիզմի և ապստամբության մասին հիասքանչ և հուզիչ կինոարտադրանք, որն ավելի խորն է, քան այն ամենը, ինչ մենք երբևէ տեսել ենք «Աստղային պատերազմներում» կամ տիեզերքի մասին նկարահանված բազմաթիվ ֆիլմերում ու սերիալներում: Անդորը հավակնում է դառնալ «Աստղային պատերազմների» թեմայով նկարահանված բոլոր ժամանակների լավագույն սերիալը։
- Մեր դրոշը նշանակում է մահ․ 1-ին եթերաշրջան
Այս սերիալը սիրավեպի ամենահաջողված էկրանավորումներից մեկն է անցած տարվա հայտնի ծովահեն Սև մորուքի մասնակցությամբ։ Շատ յուրօրինակ սերիալ է, որը երկրպագուների համակրանքի շնորհիվ երաշխավորել է 2-րդ եթերաշրջանի ապագան։
https://www.youtube.com/watch?v=xFE8ASwxmpA
7. Ռազմիկ միանձնուհին․ 2-րդ եթերաշրջան
Սերիալի 2-րդ սեզոնն իսկապես աստղային էր, առաջինի արդիականացում: Այս առումով անհասկանալի է Netflix-ի որոշումը սերիալն այլևս չշարունակելու մասին։ Գուցե հետագայում ինչ-որ բան փոխվի։
6․ Կիբերպանկ․ Եզրագծով վազողները․ 1-ին եթերաշրջան
Անիմացիոն սերիալ, որը վստահաբար համարվում է տարվա լավագույն շոուներից մեկը։
5․ Սպիտակ Լոտոս․ 2-րդ եթերաշրջան
Բարձրակարգ ֆանտաստիկ սերիալ, որի 2-րդ եթերաշրջանը որակապես գերազանցեց առաջին մասին՝ իր ավելի հետաքրքիր դերասանական կազմով և իսկապես անկանխատեսելի ավարտով:
4․ Տղաները․ 3-րդ եթերաշրջան
Հանրահայտ սերիալի 3-րդ մասը բազմաթիվ կինոքննադատների կարծիքով մինչ այժմ նկարահանված 3 եթերաշրջաններից լավագույնն է։
- Արջը․ Առաջին եթերաշրջան
2022թ-ին եթեր հեռարձակված վստահաբար լավագույն սերիալներից մեկը՝ փայլուն դերասանական կազմով և դրամատիկ սյուժեով։ Իսկ սերիալի 7-րդ էպիզոդը հավակնում է լինել 2022թ-ին նկարահանված լավագույն տեսարաններից մեկը։
2․ Ավելի լավ է զանգել Սոլին․ 6-րդ եթերաշրջան
Վայրի արևմուտքում մեքսիկական նարկոկորտելի հետ աշխատող և օրենքի հետ ակնհայտ խնդիր ունեցող մարդկանց շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սոլ Գուդմանի մասին սերիալը անհրաժեշտ է դիտել սկզբից մինչև վերջ, այլ ոչ թե դիտել դրա եթերաշրջաններից որևէ մեկն առանձին, քանի որ ցանկալի է տիրապետել սյուժեի պատճառահետևանքային կապին․ համենայնդեպս, սերիալի 6-րդ եթերաշրջանը շատ հաջողված վերջաբան է այս լեգենդար դարձած սերիալի ամար։
1․ Վիշապի տունը․ Առաջին եթերաշրջան
«Գահերի խաղը» սերիալի միլիարդավոր երկրպագուների կողմից սպասված Տարգարիենների պատմության շարունակությունը՝ Ջորջ Մարտինի գրքի հիման վրա նկարահանված «Վիշապի տունը», վստահաբար չդարձավ «Գահերի խաղի» պարզ շարունակությունը, փոխարենն իր գերթանկարժեք էպիզոդներով կարողացավ ապացուցել բոլորին, որ երկրպագուները երկար տարիներ ստիպված են լինելու սպասել սերիալի հերթական եթերաշրջաններին։ Անզուգական դերասանական կազմ և Ջորջ Մարտինին բնորոշ խճճված սյուժե։ «Վիշապի տունը» վստահաբար 2022թ-ի սերիալային գլխավոր իրադարձութունն էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում