Աշխարհի ամենահզոր բանակները․ Global Firepower

Աշխարհի ամենահզոր բանակները․ Global Firepower

Աշխարհի բանակների հզորության չափումներ իրականացող Global Firepower կենտրոնը հրապարակել է 2023թ-ի ամփոփ տվյալները։

Վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 94-րդ տեղը։

Ադրբեջանի բանակը 145 բանակների շարքում 57-րդ տեղում է։ Ընդ որում, նախորդ տարի ադրբեջանական բանակը զբաղեցրել էր 63-րդ տեղը։ Վրաստանը 2023թ-ի սանդղակում 85-րդ տեղում է։ Թուրքիան զբաղեցնում է 11-րդ տեղը, իսկ Իրանը` 17-րդ:

Global Firepower-ի ինդեքսը հաշվարկելիս հետազոտական կենտրոնը սպառազինության և զինվորների թվաքանակից բացի հաշվի է առնում վեց տասնյակ գործոններ, որոնց թվում՝ ջոկատի թվաքանակը, զրահատեխնիկան, ռազմածովային ուժերը, տվյալ երկրի բնական ռեսուրսները, անձնակազմի քանակը, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների զարգացման մակարդակը, ռազմական բյուջեն, արժութային պահուստները եւ գնողունակությունը։

Աշխարհի ամենազորեղ զինված ուժեր ունեցող պետությունների հնգյակն այսպիսի տեսք ունի՝

1․ ԱՄՆ

2․Ռուսաստան

3․Չինաստան

4․Հնդկաստան

5․Մեծ Բրիտանիա

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում