Ֆ.Օլանդը սկսում է տոնել իր հաղթանակը

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կարծես կավարտվի սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի օգտին:
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կազմակերպված տարբեր հարցումների համաձայն, գործող նախագահ Նիկոլա Սարկոզին հավաքել է ձայների մոտ 48%-ը, իսկ Ֆ.Օլանդը հաղթահարել է 50 տոկոսի շեմը՝ հավաքելով ընտրողների ձայների մոտ 52 տոկոսը:
Հաղթանակի հաստատման դեպքում՝ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը ելույթ կունենա իր կողմնակիցների առաջ մայիսի 6-ի երեկոյան Փարիզի Բաստիլի հրապարակում:
Իսկ գործող նախագահն իր խոսքը կասի վերջնական արդյունքների ամփոփումից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում