Քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ են ունեցել Երևանում
07/01/2023 10:30
Նմանատիպ
Քաղցկեղը հաղթահարած երևանցի ամուսինները զույգ են ունեցել` տղա և աղջիկ։ Տեղեկությունը երեկ հայտնել են «Շենգավիթ» բժշկական կենտրոնում։
Նշվում է, որ ամուսինները ծանոթացել են չարաբաստիկ հիվանդության դեմ բուժվելու՝ քիմիաթերապիայի ընթացքում։ Նրանք ոչ միայն կարողացել են հաղթահարել մահաբեր հիվանդությունը, այլև ընտանիք են կազմել ու կյանք պարգևել զույգ բալիկների։
«Իրար ճանաչել, ապա սիրել են կյանքի համար պայքարելու ճանապարհին։ Այնուհետև ընտանիքը համալրելու նպատակով նրանք դիմել են «Շենգավիթ» ԲԿ։ Երկար ու համառ պայքարի և մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ այսօր նրանց գեղեցիկ ընտանիքը համալրվել է զույգ բալիկների ծննդով»,– ասվում է գրառման մեջ։
Ծնողները երեխաներին անվանակոչել են Մարգար և Նարե։
Հետևեք մեզ նաև Telegram-ում