էլեկտրոնային քվեարկության արդյունքների համաձայն՝ ՀՀԿ-ն ստացել է ձայների զգալի մեծամասնությունը
06/05/2012 23:00
Նմանատիպ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում ամփոփվել են էլեկտրոնային քվեարկության արդյունքները:
Էլեկտրոնային քվեարկության իրավունք ունեցող 238 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 195-ը:Անվավեր են համարվել 4 քվեաթերթիկներ:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
ՀՀԿ -174 ձայն
ՀՅԴ- 6 ձայն
Ժառանգություն- 5 ձայն
ՀԱԿ- 2 ձայն
ԲՀԿ- 2 ձայն
«Միավորված հայեր» -1 ձայն
Դեմկուս- 1 ձայն
Կոմկուս -0 ձայն
ՕԵԿ -0 ձայն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին Էլեկտրոնային եղանակով քվեարկությամբ հնարավոր է մասնակցել միայն համամասնական ընտրակարգով ընտրություններին: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն 9 Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները. 9 Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունն իրականացվում է`https://online.elections.amէջ այցելելով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի`www.elections.am համապատասխան հղման միջոցով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում