Միասնական շտաբ. «Անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերը բողոքարկման և վերահաշվարկների կազմակերպման ուղղությամբ»
06/05/2012 23:44
Նմանատիպ
Միասնական շտաբը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ պետք է շարունակել համատեղ ջանքերը՝ ընտրական գործընթացի, բողոքարկման և վերահաշվարկների կազմակերպման ուղղությամբ:
«Քվեարկության օրվա ընթացքում ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը հրապարակել է երկու հայտարարություն, որոնցում նշվել է ընտրական գործընթացի բազմաթիվ օրինախախտումներ: Ընտրությունների մասնակիցների պաշտոնապես հրապարակված խիստ անարժանահավատ թիվը միայն խորացնում է կասկածները ընտրությունների օրինական ընթացքի վերաբերյալ: Միասնական շտաբը անհրաժեշտ է համարում շարունակել համատեղ ջանքերը ընտրական գործընթացի, բողոքարկման և վերահաշվարկների կազմակերպման ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում