Ռուսական զորքերի հաջողությունն Ուկրաինայում. միջազգային ամփոփ լրահոս

Ռուսական զորքերի հաջողությունն Ուկրաինայում. միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Ռուսական զորքերի հաջողությունն Ուկրաինայիում

Դոնբասի ճակատում ընթացող ռազմական գործողություններում ռուսական կողմը կարողացել է լուրջ հաջողություններ ունենալ։ Ինչպես հայտնոմ են պատերազմը լուսաբանող ռազմական լրագրողները, նախօրեին Ռուսաստանի բանակը Սոլեդարի մոտակայքում՝ քաղաքից հյուսիս և հարավ ընկած տարածքներում, կարողացել է ճեղքել ուկրանացիների պաշտպանության գիծը և գրեթե շրջափակման մեջ վերցնել Սոլեդարը։

Ռազմական հաջողությունն այս ուղղությամբ հնարավորություն է տալիս ռուսական զորքերին զարգացնել գրոհը նաև դեպի Բախմուտ (Արտյոմովսկ) և Սեվրսկ։ Ըստ ռազմական փորձագետների գնահատականների` ռուսական կողմի այսօրվա հաջողությունն արդեն առաջիկա շաբաթներին կարող է հիմնովին փոխել ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքը։ Նշենք, որ Բախմուտ-Սոլեդար-Սեվրսկ պաշտպանական գծում մարտերը շարունակվում են արդեն ավելի քան երկու ամիս։

Աջակցություն ՈւկրաինայինՄիացյալ Նահանգները Ուկրաինայի աջակցության հերթական փաթեթն են հատկացրել։ Ինչպես հայտնում են Սպիտակ Տնից, այս անգամ Ուկրաինայի ռազմական կարիքների համար Միացյալ Նահանգները կտրամադրեն 3 միլիարդ ԱՄՆ դոլար։

Նշված գումարից 225 միլիոն ԱՄՆ դոլար հատկացվելու է Ուկրաինայի ռազմական պոտենցիալի ամրապնդման երկարաժամկետ ծրագրերին։ Եվսք 682 միլիոն դոլար Վաշինգտոնը նախատեսում է տրամադրել ՆԱՏՕ-ի անդամ արևելյան երկրներին՝ ռազմամթերք գնելու նպատակով։

Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանումԻրանի և Ադրբեջանի սահմանին այսօր կրակոցներ են տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությանը։ Հաղորդագրության համաձայն` ադրբեջանական կողմը երկու սահմանախախտ է նկատել։ Նշվում է, որ չնայած սահմանապահների նախազգուշացմանը, նրանք փորձել են փախչել դեպքի վայրից։ Սահմանապահ ջոկատը զենք է կիրառել, ինչի հետևանքով ենթադրյալ խախտողներից մեկը վիրավորվել է ոտքից։ Սահմանախախտները ձերբակալվել են, նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Վարանդայի (ֆիզուլի) շրջանում։

Միացյալ Նահանգները դեմ են, որպեսզի այլ երկրները կարգավորեն իրենց հարաբերությունները Սիրիայի հետԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ողջունում այլ պետությունների կողմից Բաշար Ասադի հետ հերաբերություններ կառուցելը։

«Մեր քաղաքականությունը չի փոխվել։ Մենք չենք կարգավորելու և չենք էլ ողջունելու, որպեսզի այլ երկրները հարաբերություններ կառուցեն Ասադի ռեժիմի հետ», – հայտարարել է Փրայսը։

Նշենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության այս հայտարարությունը հետևել է Սիրիայի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին Էրդողանի հայտարարությանը։ Թուրքիայի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերություններ կառուցել Սիրիայի հետ։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում