Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ

Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ

«ԱՄՆ-ը շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքը արգելափակված է ավելի քան երեք շաբաթ, ինչը լուրջ հումանիտար իրավիճակ է ստեղծում»։

Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերը։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին այս ընթացքում կարևոր օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը»,-գրել է Կարպենտերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում