Թաներ Աքչամ․ Մենք հոգով և սրտով Արցախի հայերի հետ ենք
Նմանատիպ
Թուրք պատմաբան, գրող, հրապարակախոս Թաներ Աքչամը մտահոգություն է հայտնել Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։
Աքչամը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդի կապակցությամբ և գրել․
«Հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Բոլոր հայ բարեկամներին շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ։ Թող այս տոնը բոլորիս բերի երջանկություն, խաղաղություն և լավ օրեր:
Ուզում եմ հավելել, որ մեր սրտերն ու զգացմունքները Ղարաբաղում (Արցախում) հայերի հետ են իրենց շատ դժվար օրերին։
Ավելի քան 120 հազար մարդ գտնվում է ադրբեջանական պաշարման մեջ ՝ իր ապագայի վերաբերյալ անորոշության պայմաններում։ Եվ աշխարհը, ցավոք, աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է հենց մեր աչքի առաջ»,- գրել է Աքչամը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում