Օսկանյանը փորձում է ճնշում գործադրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ վրա

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդների մամուլի ասուլիսը առանձնացավ մի շատ հետաքրքիր քաղտեխնոլոգիական նորամուծությամբԲՀԿ թիվ երկուսը՝ Վարդան Օսկանյանը,իր մի շարք մտերիմների միջոցով փորձեց ուղղորդել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն իրեն պետքական ուղղությամբՕսկանյանի մարդիկ անում էին այն,ինչի համար իր շեֆ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանին դավաճան էր անվանել մի քանի տարի առաջ:Նրանք ասում էին դիտորդներին,որ իրենք՝ այսինքն միջազգային հանրությունը,բավարար չափով  չեն քննադատում անցկացված ընտրական գործընթացը:

Առավել ուշագրավ էր այն,որ Օսկանյանի այդ մարդկանցից մեկն էր Ալեքս Սարդարը (https://www.facebook.com/alexsardar), որը ներկայացավ «անկախ լրագրող»: Իրականում պրն. Սարդարը «Counterparts International Armenia» ընկերության ղեկավարն է:

Չիմացողների համար պիտի բացատրենք,որ այդ կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝USAID-ի հիմնական կոնտրակտորներից`կապալառուներից մեկն է: USAID-ն Հայաստանում որևէ ծրագիր ինքնուրույն չի անում,այլ դրանք հանձնում է կապալառուներին՝  իրականացնելու համար:Կարիք չկա երևի բացատրելու,թե ինչ կարգի թվերի ֆինանսավորում է ԱՄՆ հատկացնում մեր երկրում ժողովրդավարությունը ամրապնդելու համար:

Ճիշտ է` ԱՄՆ դեսպանությունը և Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ն միշտ իրենց ճղում են ու պնդում,որ իրենք քաղաքական պրոցեսներին չեն մասնակցում,այդ պրոցեսների վրա ներազդելու նպատակ չեն հետապնդում,և այլն,և այլն

Բայց արի՛ ու տե՛ս,որ փաստերը հակառակն են ասում

Սեւակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում