Ֆրանսիայի ԱԺ նախագահը կայցելի Հայաստան
08/01/2023 22:59
Նմանատիպ
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։
Այս մասին ֆրանսիացի պաշտոնյան գրել է իր թվիթերյան միկրոբլոգում․
«Սուրբ Ծննդյան այս տոնական օրերին իմ մտքերն ուղղված են բոլոր հայերին, որոնց հույսի և խաղաղության մաղթանքներ եմ հղում»։
Նշվում է, որ Բրաուն-Պիվեն Հայաստան կժամանի մի խումբ պատգամավորների հետ՝ հաստատելու Ֆրանսիայի խորհրդարանի աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում