Կարսում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժություններ. Միջազգային ամփոփ լրահոս

Կարսում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժություններ. Միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Կրամատորսկի հրետակոծության հետևանքները

Ռուսաստանի պատժիչ գործողությունն Ուկրաինայում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ ի պատասխան Ուկրաինայի ԶՈՒ հունվարի 1-ի առաջին րոպեներին իրականացված գործողությունների, որի արդյունքում Մակեեվկայում մի քանի տասնյալ ռուս զինծառայողներ են սպանվել, ռուսական բանակն այսօր բացահայտել է ուկրաինացի զինվորականների ժամանակավոր տեղակայման երկու վայրեր և թիրախային հարվածով ավելի քան 600 զինծառայող ոչնչացրել։ Ըստ ՌԴ ՊՆ-ի` ուկրաինական զորքը տեղակայված էր Կրամատորսկ քաղաքի երկու հանրակացարաններում։

Ուկրաինական կողմը, սակայն, հերքում է Ռուսաստանի այդ պնդումները՝ փոխարենը խոստովանելով որ Բախմուտ և Սոլեդար քաղաքաների մերձակայքում արյունալի մարտեր են և որ այդ ուղղությամբ ուկրաինացիների դրությունը շատ ծանր է։

Զրահատեխնիկայի շարասյուն «Ձմեռ-2023» զորավարժության ժամանակ

Թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցություն

Կարսում մեկնարկել են այս տարվա առաջին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը։ Զորավարժությունները կրում են «Ձմեռ-2023» անվանումը։

Բացի այդ, Թուրքիայի իշխանությունները հրավիրել են Ադրբեջանին մասնակցել թուրքական ռազմական ինքնաթիռ արտադրելու գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը։ Նա նաև նշել է, որ նման հրավեր ուղարկվել է այլ «եղբայրական երկրների» ևս, ինչպես օրինակ Ինդոնեզիան, Պակիստանն ու Մալայզիան։

Ռազմական աջակցություն Ուկրաինային

Գերմանական արտադրության Leopard 2A5 տանկը

Գերմանիան հրաժարվում է Ուկրիանային Leopard տանկեր տրամադրել։

Հիմնավորելով Գերմանիայի այս որոշումը՝ իշխող կուսակցության ղերակվար Քլինգբայլ Լարսը նշել է, որ նման ծանր տեխնիկայի մատակարարումը Ուկրաինա կարող է Գերմանիային պատերազմի կողմ դարձնել։

«Դրա համար ճիշտ է, որ ամերիկացիները, ֆրանսիացիները և մենք՝ որպես դաշնային իշխանություն, շարունակ մտածում ենք այն մասին, որպեսզի չներգրավվենք այդ պատերազմի մեջ», – ասել է քաղաքական գործիչը։

Նշենք, որ Ուկրաինային Leopold տանկեր մատակարարելուց հրաժարվել է նաև Լեհաստանը՝ նշելով, որ այդ հարցում կոալիցիա չի ձևավորվել։ Իսկ օրեր առաջ հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները հրաժարվել են Ուկրաինային Abrahams տանկեր փոխանցելու մտքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում