ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև կատարվել է պաշտոնական նամակների փոխանակման արարողություն
11/05/2012 16:36
Նմանատիպ
Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ ԱԳ փոխնախարար Ս.Մանասարյանի և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ պաշտոնական նամակների ստորագրման և փոխանակման արարողությունը:
ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ սույն նամակներով պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Չինաստանը Հայաստանի 25 բարձրաստիճան պետական ծառայողների համար Չինաստանում կկազմակերպվի «Տնտեսական զոնաների կառավարում» խորագրով հատուկ սեմինար, որի համար Չինաստանի կողմից Հայաստանին հատկացվող անհատույց օգնությունից կտրամադրվի մեկ միլիոն չորս հարյուր հիսուն հազար չինական յուան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում