Կարմիր Խաչը Բաքվում այցելել է հայ գերիներին
09/01/2023 16:15
Նմանատիպ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Ինչպես նախորդ այցերի դեպքում, այս անգամ էլ Բաքվում պահվող անձանց հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել, ինչպես նաև փոխանակել ձայնագրված տեսաուղերձներ, որը մեր հերթական գործողություններից մեկն է», – ասել է Ամատունին:
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, հղում անելով պաշտոնական Բաքվի հրապարակած տվյալներին, հայտարարել է, որ Ադրբեջանում պահվում է 38 հայ գերի: Ըստ տարբեր գնահատականների՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն ավելի մեծ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում